ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ

From Wikipedia, the free encyclopedia

ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարվա մարզիկ (անգլ.՝ USA Basketball Male Athlete of the Year), բասկետբոլային մրցանակ։ Մրցանակը ստեղծվել է 1980 թվականին, իսկ առաջին մրցանակակիրն է դարձել Այզեա Թոմասը։ Շնորհվում է ԱՄՆ-ի ազգային հավաքականի լավագույն խաղացողին, որը տարվա ընթացքում հավաքականի կազմում միջազգային մրցույթների ժամանակ ցուցաբերել է անթերի խաղ։ Հաղթողը ընտրվում է ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի անդամների կողմից՝ քվեարկության միջոցով։ Վերջինս անցկացվում է դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին։

Quick facts: ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարբերակով տարվա ս...
ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի տարբերակով տարվա սպորտսմեն
ԵրկիրFlag_of_the_United_States.svg ԱՄՆ
Տեսակպարգև
ՊարգևատրողԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1980
Հերթականություն
Close

Մայքլ Ջորդանը, Ալոնզո Մոուրնինգը, Կարմելո Էնթոնին և Քևին Դյուրանտը միակ բասկետբոլիստներն են, որոնք արժանացել են մրցանակին երկու անգամ։ Ավելի հաճախ հաղթող են դարձել Դյուկի (6 անգամ) և Չապել Հիլի Հյուսիսային Կարոլինայի (5 անգամ) համալսարանների շրջանավարտները։ Երեք անգամ մրցանակակիր են դարձել միանգամից երկու խաղացող (1984, 2004 և 2016)։ Ներկայիս մրցանակակիրը համարվում է «Տեխաս Լեջենդս» ակումբի խաղացող Ջամիլ Ուորնին։